Իսրայելն ԱՄՆ-ի խնդրանքով դադարեցրել է հարվածներ հասցնել Լիբանանին

Իսրայելական բանակը դադարեցրել է հարավային Լիբանանի վրա հարվածները՝ Միացյալ Նահանգների խնդրանքով։

Իսրայելի պետական ​​KAN հեռուստաալիքը, հղում անելով իսրայելական անվտանգության անանուն պաշտոնյային, նշում է, որ երկրի կառավարության կողմից բանակին տրված հրամանը՝ համաձայն ԱՄՆ պահանջների, ուժի մեջ կմնա մինչև Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության և Լիբանանի հետ բանակցությունների ընթացքի վերաբերյալ իրավիճակի պարզաբանումը։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Թել Ավիվի վարչակազմը Իսրայելի դեմ հնարավոր պատասխան հարվածը դիտարկել է որպես Իրանում ռազմավարական թիրախներին հարվածելու հնարավորություն, սակայն Սպիտակ տան խնդրանքով բանակին հրահանգվել է «մնալ պատրաստ»՝ կանխելու համար առկա լարվածության տարածումը Իսրայելի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *