Քաթարում քառօրյա սուգ են հայտարարել

Քաթարում քառօրյա սուգ են հայտարարել երկրի նախկին էմիր Համադ բին Խալիֆա ալ Թանիի մահվան կապակցությամբ․ հայտնել են էմիրի գրասենյակից։

Հուլիսի 13-ից սկսած նախարարությունները, պետական ​​​​գործակալությունները և այլ պետական ​​​​հաստատությունները կդադարեցնեն գործունեությունը, ինչպես նաև կիջեցվեն պետական դրոշները։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ 74 տարեկանում մահացել է Համադ բին Խալիֆա Ալ Թանին․ նա ղեկավարել է Քաթարը 1995-ից 2013 թվականներին։

2013 թվականի հունիսին նա կամավոր հրաժարվեց գահից՝ հօգուտ իր որդու՝ ներկայիս էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *