Պարսից ծոցի Քեշմ կղզու վրա 10-ից ավելի արկ է ընկել. իշխանությունները հայտարարել են ռազմական օբյեկտներին հասցված հարվածների մասին

Պարսից ծոցի իրանական Քեշմ կղզու նահանգապետ Հոսեյն Ամիր Թեյմուրին հայտնել է, որ կիրակի կեսօրին կղզու տարածքի ուղղությամբ արձակվել է ավելի քան տասը արկ։

Ըստ նրա, 10–11 արկ խոցել է կղզու մի քանի շրջաններ։ Նահանգապետը հայտարարել է, որ հարձակման ենթարկված բոլոր օբյեկտները ռազմական էին։

Այս պահին հարվածի հետևանքով զոհվածների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *