Fitch–ը Հայաստանում գնաճը 2026թ․–ին կանխատեսում է 4,4% մակարդակում՝ հետագայում մինչև 3% նվազմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը ակնկալում է, որ գնաճը Հայաստանում 2026 թվականին կկազմի միջինը 4,4%, որից հետո աստիճանաբար կվերադառնա թիրախային՝ 3% մակարդակին:

«Գնաճի աճող միտումը սկսվել էր դեռևս մինչև Իրանի պատերազմը և պայմանավորված էր սննդամթերքի, ծառայությունների գներով ու համընդհանուր առողջապահության ծախսերով: Ռուսական ներմուծման սահմանափակումները կարող են մեծացնել որոշ ապրանքների ներքին առաջարկը, ինչը կունենա հակագնաճային էֆեկտ»,— ասված է գործակալության զեկույցում:

Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում գնաճը նախատեսված է 3% (±1%) մակարդակում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի  տվյալներով՝ հունիսին 2-ամսյա գնաճը կազմել է 5,1%։ Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ Կենտրոնական բանկի հաշվետվության համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը, կախված սցենարից (A-B), ակնկալվում է 4,1-3,9%, 2027 թվականի կանխատեսումը՝ 3,6-2,9%, իսկ 2028 թվականինը՝ 3,3-2,9%։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *