Օպերային թատերախումբը նոր ղեկավար ունի

Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր․ տեղեկանում ենք Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։

«Տարիների մասնագիտական փորձով և բարձրարվեստ կատարողական մշակույթով Ելենա Վարդազարյանը նշանակալի ներդրում է ունեցել թատրոնի ստեղծագործական գործունեության մեջ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *