Պուտինի վարկանիշը ռեկորդային անկում է ապրում՝ պատերազմի մեկնարկից ի վեր

Հասարակական կարծիքի հիմնադրամը (ՀԿՀ) գրանցել է մեկ շաբաթվա ընթացքում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի հինգ տոկոսային կետով անկում՝
մինչև 66%։ Սա ՌԴ  նախագահի աշխատանքի հավանության վերաբերյալ վարկանիշի
ամենամեծ անկումն է Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի
մեկնարկից ի վեր։

ՀԿՀ-ի
կողմից հուլիսի 10-12-ը անցկացված հարցման համաձայն՝ Ռուսաստանի նախագահի նկատմամբ
վստահությունը նույնպես նվազել է՝ 69%-ից հասնելով 67%-ի։

Պուտինի
վարկանիշ
ի անկում
շարունակում է
գրանցել նաև Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը։ Այս սոցիոլոգիական կենտրոնի
տվյալներով՝ Ռուսաստանի նախագահի
գործունեության հավանության վերաբերյալ վարկանիշը
հուլիսի 6-ից 12-ը ընկած ժամանակահատվածում նվազել է 0.9 տոկոսային կետով՝
մինչև 65.1%, իսկ Պուտինի նկատմամբ
վստահությունը նվազել է 1.3 տոկոսային կետով՝
մինչև
71%։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *