Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների 2-րդ և բարձր կուրսերի 30 ուսանողի հնարավորություն կընձեռվի ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթանալու ոլորտի բարեփոխումներին և Արդարադատության նախարարության ու վերջինիս ենթակայությամբ գործող ծառայությունների, գործակալությունների և ՊՈԱԿ-ների աշխատանքներին։

 

««Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 3-14-ը։ Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 25-ը՝ ժամը 22։00-ն։

 

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթ։

 

Հայտերի ուսումնասիրության փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։

 

«Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։

 

Հարցերի դեպքում գրել՝ studentengagement@moj.am  էլ․հասցեին կամ զանգահարել 010593920 հեռախոսահամարին»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *