Որո՞նք են գերհարուստների թվաքանակով առաջատար երկրները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Հասարակության մի շերտ ոչ միայն հանգիստ վայելում է կյանքը, այլ նաև ընդհանուր լարվածության պայմաններում կուտակում է զգալի հարստություն։ Այդ շերտը կոչվում է գերհարուստներ՝ անհատներ, որոնցից յուրաքանչյուրը տիրապետում են առնվազն $30 մլն և ավելի հարստության։


Տոկոսադրույքների տատանումները 2026-ին․ ինչ ազդակներ են ուղարկում Կենտրոնական բանկերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, թե 2026թ․ 2021թ․ համեմատ որ երկրներում է արձանագրվել գերհարուստների թվաքանակի առավելագույն աճ․

Բացարձակ փոփոխությամբ առաջատար է ԱՄՆ-ը, որտեղ 2026թ․ 2021թ․ համեմատ գերհարուստների թիվն ավելացել է 66,916-ով։

Երկրորդ տեղում է Չինաստանը՝ 22,753 աճով, իսկ երրորդ տեղում՝ Գերմանիան, որտեղ ցուցանիշը բարձրացել է 9,273-ով։

Եթե դիտարկենք տոկոսային փոփոխությամբ, ապա առավել արագ աճ արձանագրվել է Լեհաստանում՝ 109%, Քաթարում՝ 107%, և Թուրքիայում՝ 94%։

  • Այս տվյալները վկայում են, որ գլոբալ տնտեսական անհավասարության խորացման պայմաններում որոշ երկրներում գերհարուստների շերտը ոչ միայն պահպանվում է, այլև զգալիորեն ընդլայնվում՝ արտացոլելով կապիտալի կենտրոնացման շարունակական միտումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *