Թուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Anadolu գործակալության հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված պաշտպանական համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ պաշտպանության մեխանիզմ, որը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին։

Ֆիդանը հայտնել է, որ նոր միավորման շրջանակում նախատեսվում է ստեղծել նախարարների կոմիտե՝ ՆԱՏՕ-ում գործողի նմանությամբ, ինչպես նաև գլխավոր քարտուղարություն, որը կտեղակայվի Սաուդյան Արաբիայում։

Նախարարի խոսքով՝ հեռանկարում համաձայնագրին կարող է միանալ նաև Եգիպտոսը։ Դրա համար, ինչպես նշել է Ֆիդանը, անհրաժեշտ է կարգավորել մի շարք տեխնիկական հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *