Wildberries ընկերությունը հայտարարել է, որ չի փոխհատուցի վաճառողներին վնասները, եթե ապրանքները տուժել են ռազմական գործողությունների պատճառով։
Ընկերությունում պարզաբանել են, որ «Վայլդբերրիզն ազատվում է պարտավորությունների չկատարման պատասխանատվությունից, եթե այդ չկատարումը պայմանավորված է ֆորսմաժորային հանգամանքներով, որոնց թվում են նաև՝
-
երկրաշարժը, ջրհեղեղը, բնական հրդեհը, փոթորիկը և այլ բնական աղետները.
-
ցանկացած աղտոտող կամ թունավոր նյութերի (հեղուկ, պինդ, գազային) արտահոսքը կամ տարածումը.
-
գործադուլները, քաղաքացիական անկարգությունները, ապստամբությունները, հանրահավաքները, ցույցերը կամ պիկետները.
-
ռազմական կամ արտակարգ դրության ներդրումը, ռազմական, մարտական, պաշտպանական գործողությունները, ինչպես նաև սահմանված ցանկացած այլ հատուկ իրավական ռեժիմները.
-
տեղաշարժի ցանկացած արգելքի ներդրումը (ներառյալ հաղորդակցության ուղիների փակումը).
-
սպառազինության, ռազմական տեխնիկայի, թռչող սարքերի (ներառյալ ԱԹՍ-ների), խոցման միջոցների, զինամթերքի և դրանց մասերի կիրառման, ազդեցության, անկման, արձակման կամ գործադրման ցանկացած հետևանքները, ինչպես նաև գնդակոծությունները, պայթյունները և խոցման այլ միջոցները, ներառյալ այն օբյեկտները, որոնք համարվում են վնասազերծված՝ չնայած տվյալ տարածքում պայթյունավտանգ առարկաների բացակայության մասին տրված ակտերի (այլ փաստաթղթերի) առկայությանը»։
Համանման փոփոխություններ է կատարել նաև Ozon ընկերությունը։