Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել հերթական վերանորոգված շարժակազմը

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացման աշխատանքների շրջանակում շահագործման է հանձնվել հերթական վերանորոգված շարժակազմը։Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։ Նրա խոսքով՝ գործող պարկից մեկ շարժակազմ՝ երեք վագոնով, ամբողջությամբ անցել է ընթացիկ վերանորոգում և արդեն դուրս է եկել գիծ։

«Վերանորոգման արդյունքում շարժակազմը 350 հազար կիլոմետր վազք է ունենալու»,-ասաց նա:

Սեդրակյանը նաև տեղեկացրեց, որ երեք միջանկյալ վագոնների ձեռքբերման մրցույթն ավարտվել է, մնում է Կառավարության կողմից անհրաժեշտ ֆինանսավորումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *