Ծնվել է Ջեյ Դի Վենսի 4-րդ երեխան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է իր և Ուշա Վենսի չորրորդ երեխայի ծննդյան մասին․ գրում է BBC-ն։

Վենսը սոցիալական ցանցերում արված գրառմամբ հայտնել է, որ իրենց որդին՝ Ալեք Նիլ Վենսը, ծնվել է կիրակի առավոտյան։

«Ուշան և երեխան իրենց լավ են զգում, իսկ մեր երեխաներն անչափ ուրախ են՝ հանդիպելու իրենց փոքր եղբորը», – գրել է Վենսը։

Associated Press-ի տվյալներով՝ սա ավելի քան 150 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ գործող ԱՄՆ փոխնախագահի ընտանիքում երեխա է ծնվում։

Զույգն ունի ևս երեք երեխա՝ 9-ամյա Յուենը, 6-ամյա Վիվեկը և չորսամյա Միրաբելը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *