Թուրքիային պատկանող GOLDEN
LEO քաղաքացիական բեռնատար նավում, որը երեկ՝ հուլիսի
19-ին, Ռուսաստանի կողմից հարվածի է ենթարկվել,
այսօր հայտնաբերվել են ևս չորս նավաստիների մարմիններ։ ՈՒՆԻԱՆ–ի փոխանցմամբ՝ այս մասին
հայտնել է Օդեսայի մարզի դատախազության մամուլի ծառայությունը։
Այսպիսով, ռուսական հարվածի
հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ Զոհվածների թվում են անձնակազմի ինը
օտարերկրյա անդամներ և մեկ ուկրաինացի լոցման։
«Հուլիսի 20-ի առավոտվա դրությամբ օտարերկրյա քաղաքացիական նավի վրա հակառակորդի հարվածի հետևանքով հաստատվել է 10 մարդու մահը։
Եվս յոթ մարդ վիրավորում է ստացել»,- հայտնել է Օդեսայի մարզի դատախազությունը։