Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման

Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով ձուկ և ձկնամթերք արտադրողների համար:

«Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման՝ նվիրված Հայաստանից Եվրոպական միություն ձկան և ձկնամթերքի արտահանման ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝
ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը,
⁠ ⁠դիմումների ներկայացման և գնահատման կարգը,
TRACES NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը,
⁠ ⁠առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը,
⁠ ⁠տնտեսավարողների հիմնական պարտավորությունները և գործնական հարցերը։

Ամսաթիվ՝ 24.07.2026, ժամ՝ 10:30-ին, Ձևաչափ՝ առցանց:
Մասնակցության համար կարող են գրանցվել այստեղ՝
https://forms.gle/dUh1AwZwwHmMZzKB7:

Միջոցառումը նախատեսված է ձկնաբուծությամբ, ձկան և ձկնամթերքի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների ներկայացուցիչների համար»,- գրված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր հարյուրավոր ձկնաբույծներ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *