
«Ընթանում են քննարկումներ այն հարցի շուրջ, թե ինչպես կառավարել կամ մեղմացնել ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը «եվրոպական անվտանգության ճարտարապետությունից»,- այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է Reuters-ը։
Նա քննարկման մանրամասները չի ներկայացրել, բայց նշել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է «ավերիչ» լինել Եվրոպայի համար, եթե այն իրականացվի չհամակարգված ձևով։
«Ակտիվորեն քննարկում ենք, թե ինչպես կառավարել կամ մեղմացնել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից՝ ոչ ամբողջությամբ։ Նույնիսկ մասնակի դուրսբերումը շատ կործանարար կլիներ Եվրոպայի համար, եթե այն չկատարվեր համակարգված ձևով»,- ասել է Ֆիդանը Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում կայացած դիվանագիտական ֆորումում։