Տոկաևն առաջարկել է քննարկել «Թրամփի ուղու» ինտեգրումը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն


Հարեվաններ


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է «Կենտրոնական Ասիա և Ադրբեջան» համագործակցության ձևաչափի շրջանակներում քննարկել «Թրամփի ուղու» ինտեգրումն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն:

Նա կարծիք է հայտնել, որ առայժմ հնարավոր է այդ հարցը քննարկել փորձագիտական մակարդակով։ «Դրանց ինտեգրումը կընդլայնի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու առկա ներուժը և կհամապատասխանի մեր բոլոր պետությունների երկարաժամկետ շահերին», – ասել է Տոկաևը Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի ղեկավարների 8-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել է, որ Ղազախստանը հատուկ նշանակություն է տալիս երթուղու զարգացմանը, քանի որ վերջին տարիների դինամիկան վկայում է դրա աճող պահանջարկի մասին, հավելելով, որ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ ենթակառուցվածքային բոլոր խնդիրների իրականացման դեպքում մինչև 2040 թվականը Կասպից ծովով բեռնափոխադրումների հոսքը կարող է քառապատկվել:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *