Գերմանիայում 15-ամյա դեռահասին մեղադրել են սինագոգում ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ

Մյունխենի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Աուգսբուրգից 15-ամյա մի դեռահասի, ով կասկածվում է սինագոգի վրա հարձակում նախապատրաստելու մեջ, հայտնում է Bild-ը։ Ըստ քննիչների՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը համակրող պատանին իր տանը մեծ քանակությամբ հրավառ նյութեր է պահել։

Դատախազությունը պնդում է, որ 2025 թվականի հոկտեմբերի վերջին նա պայթեցրել է թենիսի գնդակի չափի ինքնաշեն ռումբ, ինչի հետևանքով զրկվել է երկու մատից, իսկ նրա ընկերը թեթև վնասվածքներ է ստացել։

Գործը կքննի Աուգսբուրգի անչափահասների գործերով դատարանը։ Պաշտպանական կողմը հերքում է ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *