Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման.պաշտպան

Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման. գրել է պաշտպան Արմինե Ֆանյանը։

«Այս անգամ որոշումը կայացրել է դատավոր Էմմա Ավագյանը, որով հաստատվել է Մակար եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը!

Մասնավորապես, բավարարելով բողոքը, Դատարանն արձանագրել է, որ Մակար սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:

Տիկին Էմմա Ավագյանի պաշտոնավարման սկիզբը խոստումնալից է»,- գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *