Ռուսաստանն այլևս չի ընդունելու դատվածություն ունեցող միգրանտների

Ռուսաստանի Դաշնության Պետական ​​Դումայում ավարտվել է կառավարության կողմից առաջարկված օրինագծի
քննարկումը, որ
ով բացառվում է Ռուսաստանի քաղաքացիության կամ բնակության իրավունքի ստացման հնարավորություն այն միգրանտների համար, որոնք ունեն
չմարված կամ չ
հանված դատվածություն
Ռուսաստանի տարածքում կամ դրանից դուրս կատարված ցանկացած հանցագործության համար: Փաստաթուղթն
անցել է երկրորդ և երրորդ ընթերցումները և այժմ սպասում է նախագահի ստորագրությանը:

Հաջորդ
տարվանից դիմո
ւմատուները պարտավոր կլինեն իրենց մշտական բնակության երկրից բերել դատվածության բացակայության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ: Փաստաթղթի վավերականությունը երեք ամիս է: Եթե անձը ունի մի քանի անձնագիր, ապա նա պետք է ստանա նույն վկայականը յուրաքանչյուր քաղաքացիության համար:

Նորմերը չեն
տարածվ
ում 14 տարին չլրացած երեխաների վրա: Բացառությունների ցուցակում են նաև
պաշտոնական փախստականները և
նրանք, ովքեր ապաստան են ստացել քաղաքական դրդապատճառներով: Հատուկ կարգավիճակում են հայտնվել ռուսական բանակի պայմանագրայինները՝ թե՛ գործող, թե՛ ծառայած։

Եթե ՌԴ
նախագահը հա
վանության արժանացնի օրենքը, այն կսկսի գործել հրապարակման օրից վեց
ամիս անց:
Նրանք, ովքեր կհասցնեն ավելի վաղ դիմում ներկայացնել, կընկնեն նախկին կանոնների տակ:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *