Զիդանը դարձել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Նախկին հայտնի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը դարձել է Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ։ Նա Ֆուտբոլի ֆրանսիական ֆեդերացիայի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր։ Այս մասին գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Համաձայն հաղորդման, նախնական բանավոր պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ անցյալ տարվա նոյեմբերին։ Իսկ այժմ արդն դա ամրագրվել է իրավաբանորեն՝ համագործակցության աշխատանքային պայմանագրով։ Նշենք, որ նրանով մի քանի ակումբներ էին հետաքրքրված, բայց նա որոշում էր կայացրել ստանձնել Ֆրանսիական հավաքականի գլխավոր մարզիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *