ԱՄԷ-ն ծրագրում է ամբողջությամբ հրաժարվել նավթի արտահանման համար Հորմուզի նեղուցի օգտագործումից

Արաբական Միացյալ Էմիրությունները հրապարակել են էներգակիրների արտահանման հարցում Հորմուզի նեղուցից կախվածությունը հետագա կրճատման ծրագրերը:

CNBC Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում Արաբական Միացյալ Էմիրությունների պետական առևտրի նախարար դոկտոր Թանի բին Ահմեդ Ալ-Զեյուդին հայտարարել է, որ երկիրը ձեռնամուխ է եղել ռազմավարության իրականացմանը, որի նպատակն է հասցնել «զրոյի» կախվածությունն այս ռազմավարական երթուղուց, հատկապես նավթի արտահանման մասով:

Ըստ նրա՝ ներկայումս աշխատանքներ են տարվում մատակարարումների այլընտրանքային երթուղու ուղղությամբ, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ տարվա վերջ: Բացի դրանից, Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններն ուսումնասիրում են նավթարդյունահանման ապագա աճող ծավալներն ապահովելու համար նախատեսված երրորդ արտահանման միջանցքի ստեղծման նախագիծը:

Ալ-Զեյուդին ընդգծել է նաև, որ Արաբական Միացյալ Էմիրությունների տրանսպորտային ենթակառուցվածքի միացումը իրաքյան Բասրա քաղաքին, իսկ այնուհետև Թուրքիային և Սիրիային, ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ է: Նա հավելել է, որ առաջիկա ամիսներին Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր է արագացնել ներդրումները Թուրքիա-Բասրա միջանցքի զարգացման գործում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *