Խոշոր հրդեհ է բռնկվել թուրքական Էսքիշեհիրում գտնվող TUSAS Motor Sanayii A.S. ընկերության ձեռնարկությունում

Խոշոր հրդեհ է բռնկվել թուրքական Էսքիշեհիրում գտնվող և ավիացիոն շարժիչներ ու ռազմական նշանակության ապրանքներ արտադրող TUSAS Motor Sanayii A.S. ընկերության ձեռնարկությունում։

Haberler-ի տվյալներով՝ հրդեհը կարող էր սկսվել արտադրական արտադրամասերից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո։ Ձեռնարկության ողջ անձնակազմը շտապ տարհանվել է։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի մասնագիտացված ստորաբաժանումները։

Հրդեհի պատճառների և հնարավոր տուժածների վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չի հաղորդվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *