Պայթյուն պաշտպանիչ սաղավարտներ արտադրող գործարանում․ կան զոհեր

Առնվազն հինգ մարդ է զոհվել Շրի-Լանկայի Արեւմտյան նահանգում գտնվող պաշտպանիչ սաղավարտներ արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը։

Համաձայն հաղորդման, հրդեհը տեղի է ունեցել Խոմագամա քաղաքի արդյունաբերական գոտում, որը գտնվում է Քոլոմբո մայրաքաղաքից 24 կմ դեպի հարավ-արեւելք։ Հրդեհի բռնկման պահին գործարանում ութսուն աշխատող է եղել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 10 հրշեջ մեքենա։

Կրակը հնարավոր է եղել տեղայնացնել։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները գործարանի շենքում՝ մարդկանց հայտնաբերելու համար, որոնք կարող էին արգելափակված լինել հրդեհի պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *