Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը

Դերասանուհի Սիլվի Բարկովայի անձնական կյանքը՝ հնդիկ տղամարդու հետ ամուսնությունից հետո, մշտապես գտնվել է հանրության ու մեդիայի ուշադրության կենտրոնում: Եթե սկզբնական շրջանում արտիստը հաճախ էր կիսվում ընտանեկան ջերմ լուսանկարներով՝ ցույց տալով իր հարմարվելը հնդկական կենցաղին, ապա վերջին շրջանում նրա էջից իսպառ բացակայում են ամուսնու մասին հրապարակումները: Դերասանուհու արած նոր գրառումն էլ ավելի է սրել նրանց հավանական բաժանման մասին լուրերը:

Սիլվին, ով նախկինում ակտիվորեն ցուցադրում էր իր, ամուսնու և երեխայի համատեղ կյանքը, վերջին ամիսներին դադարել է ընտանեկան կադրեր հրապարակել: Սոցցանցերի հետևորդներն անմիջապես նկատել են, որ զույգի հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, ինչն էլ առիթ է դարձել ամուսնալուծության մասին ակտիվ քննարկումների:

Ավելի վաղ, անդրադառնալով պտտվող լուրերին, Սիլվին փորձել էր պարզաբանել իրավիճակը.
«Երևի միշտ մենակ եմ գալիս Հայաստան, դրա համար են խոսում: Ունեն պատճառ իրականում այդպես մտածելու: Ամուսինս հիմնականում իր գործերով է զբաղված, դա է պատճառը, որ չի գալիս: Չգիտեմ՝ դա արդարացում է, թե՝ ոչ, բայց խոսում են, թող խոսեն»,- նշել էր նա:

Դերասանուհին հանդես է եկել գրառմամբ, որը շատերը որակել են որպես ակնարկ սեփական անձնական փորձից.
«Թող յուրաքանչյուր կին գտնի հավատարիմ գայլի, ով սիրում է միայն մեկ կնոջ, այլ ոչ թե շան, որը վազում է ու լիզում իր տեսած ամեն էգ շանը»,- գրել է Սիլվին:
Այս հայտարարությունից հետո դերասանուհու երկրպագուներն արդեն գրեթե համոզված են, որ նրա և ամուսնու հարաբերություններն ավարտվել են, իսկ գրառման մեջ նկարագրված վարքագիծն ուղղված է հենց նախկին ընտրյալին:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *