Եկել են օպերատիվ հարցեր լուծելու. «Ուժեղ Հայաստանը» դասական առումով կուսակցություն չէ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ, «Հայկական խորհրդ»-ի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ 

Նա նշեց, որ եթե դատախազությունը որոշում է կայացրել գործ հարուցել, ուրեմն որոշակի կասկածներ արդեն կան, ինչոր բան հիմնավորվել է իրենց համար, այնպես որ պետք է մի փոքր սպասել իրավական առումով։

«Քաղաքական առումով վաղուց արդեն պարզ էր, որ ինչոր գործընթացներում նրանք մասնակցում են, այն պահին, երբ թույլ չտվեցին Հայաստանը լքել այդ մարդկանց՝ Նարեկ Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, պարզ էր, որ ինչոր իրավական գործընթացում նրանք ներգրավված են։ Նույնիսկ, եթե նրանք տեղյակ չէին, այնուամենայնիվ գործընթացը գոյություն ուներ, որովհետև առանց դրա հնարավոր չէր թույլ չտալ Հայաստանը լքել։ Սպասվում էր, որ նման բան տեղի է ունենալու»,- ասաց քաղաքագետը։

Խոսելով նաև «Ուժեղ Հայաստանի» «մանդատաթափության» մասին՝ քաղաքագետն ասաց, որ ըստ էության դա կուսակցություն էր իրավիճակային առումով, դասական առումով կուսակցություն չէր։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄում մնալչմնալուն, մեր զրուցակիցն ասաց, որ եթե ԵԱՏՄից դուրս ենք գալիս, տնտեսության հիմքը հանում ենք այս պահին. ԵԱՏՄն հիմա հիմք է դարձել, ինչը շատ վատ է: Նրա խոսքով՝  մեզ անհրաժեշտ է ինչոր պահող կոնստրուկցիա կազմակերպել, որից հետո նոր կկարողանանք ԵԱՏՄն հանել, որպեսզի մեր տնտեսությունը չընկնի։ 

Մանրամասները՝ տեսանյութում 

Լիլիթ Թադևոսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *