Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ, «Հայկական խորհրդ»-ի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
Նա նշեց, որ եթե դատախազությունը որոշում է կայացրել գործ հարուցել, ուրեմն որոշակի կասկածներ արդեն կան, ինչ–որ բան հիմնավորվել է իրենց համար, այնպես որ պետք է մի փոքր սպասել իրավական առումով։
«Քաղաքական առումով վաղուց արդեն պարզ էր, որ ինչ–որ գործընթացներում նրանք մասնակցում են, այն պահին, երբ թույլ չտվեցին Հայաստանը լքել այդ մարդկանց՝ Նարեկ Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, պարզ էր, որ ինչ–որ իրավական գործընթացում նրանք ներգրավված են։ Նույնիսկ, եթե նրանք տեղյակ չէին, այնուամենայնիվ գործընթացը գոյություն ուներ, որովհետև առանց դրա հնարավոր չէր թույլ չտալ Հայաստանը լքել։ Սպասվում էր, որ նման բան տեղի է ունենալու»,- ասաց քաղաքագետը։
Խոսելով նաև «Ուժեղ Հայաստանի» «մանդատաթափության» մասին՝ քաղաքագետն ասաց, որ ըստ էության դա կուսակցություն էր իրավիճակային առումով, դասական առումով կուսակցություն չէր։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ում մնալ–չմնալուն, մեր զրուցակիցն ասաց, որ եթե ԵԱՏՄ–ից դուրս ենք գալիս, տնտեսության հիմքը հանում ենք այս պահին. ԵԱՏՄ–ն հիմա հիմք է դարձել, ինչը շատ վատ է: Նրա խոսքով՝ մեզ անհրաժեշտ է ինչ–որ պահող կոնստրուկցիա կազմակերպել, որից հետո նոր կկարողանանք ԵԱՏՄ–ն հանել, որպեսզի մեր տնտեսությունը չընկնի։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան