Հղիությունից նոր լուսանկար. Սոնա Ռուբենյանը ցույց է տվել իր կարգավիճակը

Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով շաբաթներ առաջ հանրությանը հայտնել էր երկրորդ բալիկին սպասելու լուրը, շարունակում է կիսվել հղիության ընթացքից ջերմ ու գեղեցիկ կադրերով: Երգչուհին ինստագրամյան իր էջում հղիության շրջանից նոր լուսանկար է հրապարակել, որն անմիջապես արժանացել է հետևորդների հիացմունքին:

Հիշեցնենք, որ երկրորդ անգամ մայր անալու ուրախալի լուրով կիսվելիս Սոնա Ռուբենյանը հանդես էր եկել գրառմամբ.

«Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։ Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով։ Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու»,- գրել էր երգչուհին:

Երգչուհու հետևորդները անփորձանք ծննդաբերություն են մաղթել սիրված արտիստին:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *