Թրամփը հայտնել է, որ էական մաքսատուրքեր կսահմանի ԵՄ ապրանքների նկատմամբ՝ ԱՄՆ ընկերությունների դեմ միջոցների պատճառով

Միացյալ Նահանգներն էական ներմուծման մաքսատուրքեր կսահմանի Եվրոպական Միության ապրանքների նկատմամբ, ինչպես նաև կհասնի այն տուգանքների չեղարկմանը, որոնք Եվրամիությունը սահմանել է ամերիկյան տեխնոլոգիական հսկաների նկատմամբ: Նման հայտարարություններով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Եվրամիությունը շատ բարձր գին կվճարի այդ ապօրինի և անբարոյական վարքագծի համար, ինչի մասին ես նրան հետևողականորեն նախազգուշացրել եմ»,- Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է նա՝ մեկնաբանելով Apple ընկերության նկատմամբ սահմանված տուգանքը:

«Պատժամիջոցներն ամբողջությամբ կչեղարկվեն, և, ինչպես ակնկալում ենք, նրանց (ԵՄ երկրների) նկատմամբ առաջիկա հարմար պահին էական [ներմուծման] մաքսատուրք կսահմանվի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *