Սիրիայում երկու ավտոբուս է բախվել․ 35 մարդ զոհվել է, ևս 30-ը վիրավորվել են

Շաբաթ օրը Դամասկոս–Դեյր էզ-Զոր մայրուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 35 մարդ զոհվել է, ևս 30-ը վիրավորվել են։

Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, վթարը տեղի է ունեցել Ալ-Սուխնա և Պալմիրա քաղաքների միջև՝ երկու ավտոբուսների բախման հետևանքով:

Պաշտպանության նախարարությունը մի քանի ուղղաթիռ է ուղարկել՝ վիրավորներին Հոմսի զինվորական հոսպիտալ շտապօգնության և բժշկական տարհանման աշխատանքներին մասնակցելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *