Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը շարունակվում է

Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը շարունակվում է։ Այս մասին հայտնել է Եմենի հութիների ներկայացուցիչը, հաղորդում է Fars-ը։

«Մենք կընդլայնենք մեր գործողությունները «ակն ընդ ակն» բանաձևի շրջանակում։

Անցած գիշեր մենք երկու կարևոր և հաջողված ռազմական գործողություն ենք իրականացրել Ջիզանում և Յանբույում գտնվող «Aramco» ընկերության օբյեկտների դեմ։

Այս գործողությունները Հոդեյդա քաղաքի ու նավահանգստի և Կամրան կղզու ուղղությամբ Սաուդյան Արաբիայի ագրեսիայի, ինչպես նաև եմենցի ժողովրդի շարունակվող պաշարման ու Եմենի ինքնիշխանության խախտման պատասխանն են», – նշել են հութիները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *