
Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի գրառումը. «Ես սա չէի անի, եթե գոնե մեկը ոստիկաններից ներողություն խնդրեր։
Ամերիկայի դեսպանատան և Իսակովի արձանի հարևանությամբ ճանապարհային աշխատանքներ են ընթանում։ 10 րոպե առաջ անցնում եմ այդտեղով, ու մի ոստիկան ձեռքի աղբը (հավանաբար պլաստիկե կամ թղթե բաժակ) նետում է ծառի տակ` փոսի մեջ։
Կանգնում եմ ու նեղսրտում, թե Դուք` օրենքի աշխատակից, որ մեզ օրինակ պիտի ծառայեք և այլն․․․, իսկ նա ժպտալով, թե. «Ըլնում ա»։
Քշում եմ առաջ, կանգնում կարմիր լույսի տակ։ Հավաքված այլ խումբ կա ոստիկանների։ Կարմիրը երկար է։ Նրանցից մեկին խնդրում եմ` մոտենալ։ Մի ոստիկանուհի` շատ բարեհամբույր ու ժպտալով մոտենում է, բողոքս լսում ու ասում. «Թեթև տարեք։ Պատահում ա»։
Այդ ինչպե՞ս է պատահում։ Ո՞նց է պատահում, որ օրենքին ծառայողը, հերիք չի, հասարակական կարգ է խախտում, ու փոխանակ ասի՝ կհայտնեմ վերադասին, ասում է` թեթև տարեք։
Ես հարկ եմ վճարում, որ աշխատավարձ ստացող ոստիկանը կարգ պահի, ոչ թե հողիս մեջ աղբ թափի։
Այս մեքենան այդ խմբերից մեկինն էր։ Մնացածը թող պարզեն իրենց վերադասերը»։