ԶԼՄ-ներ․ Բեռլինում վրաերթի մեջ կասկածվողը, հավանաբար, գնդակահարվել է ոստիկանության կողմից

Բեռլինում գեյ-շքերթի մասնակիցների վրա հարձակման մեջ կասկածվողը, հավանաբար, գնդակահարվել է ոստիկանության կողմից, հաղորդում է DW‑ն։

Դա տեղի է ունեցել Բեռլինի Շպանդաու շրջանում, հայտնում են Der Spiegel‑ը և rbb‑ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

Spiegel‑ը, հղում անելով իրավապահներին, ճշտում է, որ խոսքը Աբդուլ Բ․‑ի մասին է՝ Գերմանիայի 21-ամյա քաղաքացու։

Ըստ ոստիկանության վարկածի, նա հուլիսի 25-ի երեկոյան Բեռլինում ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փրայդի մասնակիցներին, ինչից հետո մաչետեով հարձակվել է անցորդների վրա։

Հարձակման հետևանքով տուժել է 29 մարդ, մեկ կին զոհվել է։ Գերմանիայի ՆԳՆ‑ն հայտարարում է, որ խոսքը իսլամիստական ահաբեկչական գործողության մասին է։

Ավելի վաղ տղամարդը դատապարտվել էր 1 տարի 10 ամիս ազատազրկման՝ հարձակման նախապատրաստման համար, սակայն ավելի ուշ պատժաժամկետը փոխարինվել էր պայմանականով, և դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը։ Քննության տվյալներով, երիտասարդը նախկինում փորձել էր մեկնել Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *