
«Ակնհայտ վախի մթնոլորտ է տիրում, Նիկոլ Փաշինյանը անցել է վախի ինչ-որ մի կատաստրոֆիկ փուլի, համատարած ձերբակալություններ են, անհասկանալի ձայնագրությունների հիման վրա կանանց են բերման ենթարկում, տնային կալանքներ են տալիս․․․ Իրենց քաղաքական թիմը հիմնական գործը թողած՝ տեսաուղերձներով սպառնում է՝ «սաղդ նստելու» եք»,- այս մասին «24Նյուզ»-ի եթերում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։
«ՔՊ-ական մի տիկին, ով հավակնում է դառնալ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, անբարոյական մեկնաբանություն է անում կրծքով կերակրող կնոջ հասցեին։ Ինչքա՞ն պիտի կինը պլինտուզի տակ պառկած լինի, ինչքան պիտի պլինտուզի մակարդակի ուղեղ ունենաս, ինչքան պիտի քո շեֆին լակեյաբար ծառայող լինես, որ այսպես աջուձախ անվանարկես քաղաքական ընդդիմախոսներին՝ անգամ չխնայելով կանանց և անգամ ծաղրելով մայրությունն ու կրծքով կերակրելը»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս ամենը իշխանության վախի սուբլիմացիան է՝ «իրենց վախերը փորձում են հաղթահարել՝ ահուսարսափ տարածելով»։