Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա

Հուլիսի 26-ին՝ ժամը 20։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդ փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող գործարանում արագիլն ընկել է չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ։ Հայտնում են ՀՀ ՆԳն փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *