Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցն անցել է ջերմ և բովանդակալից մթնոլորտում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչպես գիտեք, առավոտյան նախագահն արդեն հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Շատ ջերմ, բովանդակալից հեռախոսազրույց էր», – ասել է Պեսկովը լրագրողներին:

Լրագրողների խնդրանքին ի պատասխան՝ նախագահի մամուլի քարտուղարը նաև խոստացել է ճշտել, թե ում նախաձեռնությամբ է կայացել ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների հեռախոսազրույցը:

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *