Օմանն առաջարկել է Իրանին համատեղ կարգավորել Հորմուզի նեղուցի նավագնացությունը․ Reuters

Օմանն Իրանին առաջարկել է Հորմուզի նեղուցում նավագնացության համատեղ կարգավորման և կամավոր վճարների հիմունքով իրականացվող նոր մեխանիզմ ներդնել։ Այս մասին, հղում անելով տարածաշրջանի աղբյուրին, հաղորդել է Reuters գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ Օմանի առաջարկը վայելում է տարածաշրջանի աջակցությունը։ Առաջարկի համաձայն՝ Թեհրանը միանձնյա կերպով չի իրականացնելու նեղուցի վերահսկողությունը։ «Հիմք է ընդունվել Մալակկայի նեղուցում առկա մոդելը. նեղուցից օգտվողները կամավոր մուծումներ են անում նավագնացության անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության և որոնողափրկարարական գործողությունների համար», — նշել է գործակալության զրուցակիցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *