Ովքեր են ՀՀ-ում ուսումնասիրություններ արած ադրբեջանցիները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ադրբեջանցի մասնագետները Հայաստանի տարածքում ուսումնասիրություններ են իրականացրել՝ կապված էներգետիկ ենթակառուցվածքների հնարավոր տեղակայման հետ։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։ Ալիևը նշել էր, որ TRIPP ծրագրի շրջանակում ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել այն հատվածները, որտեղ հնարավոր կլինի տեղադրել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։

Փաշինյանի խոսքով՝ Ալիևի հայտարարությունը նոր տեղեկություն չի պարունակում։ Նրա պնդմամբ՝ այդ գործընթացի վերաբերյալ հայկական կողմն ավելի վաղ՝ 2025 թվականի սեպտեմբերին և 2026 թվականի հունվարին, արդեն հրապարակային տեղեկություն էր ներկայացրել։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումների շրջանակում աշխատանքներ են իրականացվում ոչ միայն էլեկտրահաղորդման գծերի, այլև խողովակաշարերի, մալուխների և երկաթուղային ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նա ընդգծեց, որ այդ աշխատանքները երկկողմ գործընթացի մաս են կազմում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *