Լիտվայում ամառային տարերային աղետները վնասել են 50 հազար հեկտար ցանքատարածություն

Լիտվայում ամառային տարերային աղետների պատճառով 50 հազար հեկտար ցանքատարածություն է վնասվել։ Այս մասին ազգային LRT ռադիոյի եթերում հայտարարել է «VH Lietuva» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Մարտինաս Ռուստեյկան։

«Սեզոնային տարերային աղետների և հավանական ապահովագրական պատահարների մասին հաղորդագրություններ են ստացվել 51-ից 43 գյուղական համայնքներից։ Եղանակային անոմալիաներով պայմանավորված այս կամ այն բնույթի խնդիրների են բախվել շուրջ 50 հազար հեկտար գյուղատնտեսական հողատարածքների սեփականատերեր», — ասել է նա։

Ընդհանուր առմամբ Լիտվայում գյուղատնտեսական շրջանառության մեջ է գտնվում 2,9 միլիոն հեկտար հող։ Սակայն սա չի նշանակում, որ դրանք բոլորն էլ մշակվում են։ Այս թիվը խոսում է հողաբաժինների պաշտոնապես հաստատված կարգավիճակի՝ որպես գյուղատնտեսական նշանակության հողերի մասին։

«VH Lietuva»-ի կողմից ֆերմերներին և գյուղատնտեսական ձեռնարկություններին արդեն վճարվել է 1 միլիոն եվրո ապահովագրական հատուցում։ Ռուստեյկայի կանխատեսմամբ՝ բերքահավաքից հետո այդ գումարը կավելանա՝ հասնելով 6 միլիոն եվրոյի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *