ԱՄՆ Սենատը չորեքշաբթի օրը կողմ է քվեարկել Ռուսաստանի Դաշնության դեմ լրացուցիչ պատժամիջոցներ նախատեսող օրինագծի հետագա քննարկմանը։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82, դեմ՝ 12 սենատոր։
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է արտահայտվել 82, իսկ դեմ՝ 12 սենատոր։
Լրատվամիջոցներն ընդգծում են, որ քվեարկության նման արդյունքները վկայում են այն մասին, որ սենատորներն առանց դժվարության կհաստատեն նախագիծը։
Այդուհանդերձ, դեռ հստակ չէ, թե երբ տեղի կունենա վերջնական քվեարկությունը։ Չի բացառվում, որ այն անցկացվի արդեն հաջորդ շաբաթ։ Դրանից հետո՝ օգոստոսի 10-ից, Սենատն իր աշխատանքը կդադարեցնի մինչև սեպտեմբեր։
Ներկայացուցիչների պալատը կկարողանա օրինագիծը քննարկել միայն սեպտեմբերին, քանի որ արդեն ամառային արձակուրդում է։
Պատժամիջոցների վերաբերյալ օրինագծի մշակման գործում առանցքային դեր է ունեցել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, ում վերջին հրաժեշտի արարողությունը դրանից ընդամենը ժամեր առաջ էր տեղի ունեցել Վաշինգտոնում։