«Իրավիճակը լուրջ է. մեզ վրա է հարձակվել ամբողջ «քաղաքակիրթ» աշխարհը». Լավրով

Ռուսաստանի
վրա «հարձակվել է ամբողջ
«քաղաքակիրթ» աշխարհը», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ
Լավրովը
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ Եվրոպան
«աջակցում է հակառուսական հասարակություններին» արտասահմանում և ցանկանում է «
խռովություն» սերմանել Ռուսաստանում։ «Իրավիճակը լուրջ է։ Նախագահը դա չի թաքցնում։ Մեզ վրա հարձակվել է ամբողջ,
այսպես ասած, «քաղաքակիրթ» աշխարհը, որն իրեն այդպես է անվանում»,- ասել է
Լավրովը՝ կոչ անելով դիտել
կենտրոնական հեռուստաալիքները, որոնք «ցույց են տալիս այն ամենը, ինչ ծրագրում է
Արևմուտքը»։

Արևմտյան
երկրները,
պնդում է Լավրովը, աջակցում են ռելոկանտներին, ովքեր միջոցներ են հավաքում «ընդհատակյա պայքարը շարունակելու համար՝ հանուն Ռուսաստանի պառակտման»։ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն «կռվում են Ռուսաստանի դեմ Ուկրաինայի միջոցով»,
ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ «Նրանք հատուկ Ուկրաինայի համար կարտադրեն
նոր մահա
բեր, բարձր տեխնոլոգիական հակահրթիռային համակարգեր»,- պարզաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *