Այսօր ՔՊ վարչության նիստում ընտրվել են ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները։
Նրանք են՝
Լուսինե Բադալյանը՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Նազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Սիսակ Գաբրիելյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Սոնա Ղազարյանը՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Սարգիս Խանդանյանը՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու։