Կոմիտասում վեճի մասնակիցները ձերբակալվե՞լ են

Օգոստոսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են երկու անձինք Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանում և հարվածում միմյանց։

Հայտնի է դարձել, որ խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից երկու անձ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Կազմված փաստաթղթերը և անձինք ներկայացվել են նախաքննական մարմին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *