
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ով առաջադրվել էր որպես թեկնածու, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր թեկնածությունը չի հաստատվել, երկրորդ փուլ են անցել Արմեն Խաչատրյանը և Վիլեն Գաբրիելյանը: