Շոգից պաշտպանվելու նոր ձեւ են գտել

Հռոմի բնակիչներն ու հյուրերը անոմալ շոգից պաշտպանելու համար թաքնվում են կատակոմբներում։ Այս մասին հայտնում է Independent պարբերականը։ Տապից պաշտպանվելու ամենից տարածված վայրերից մեկը դարձել է «Ներոնի Ոսկե տունը»։ Մեծ պալատական համալիրի մասնակի պեղված մասերը ամբողջովին գտնվում են գետնի տակ։ Այստեղ ընթանում են էքսկուրսիաներ պատմական վայրերի հետ կապված։

Այցելուները կարող են անցնել լաբիրինթոսներով, որոնք կապում են սենյակները մեկմեկու հետ։ Դրանց մեծ մասում պահպանվել են որմնանկարներ, մարմարյա հատակ եւ խճանկարներ։ Այցելուները շատ են այցելում նաեւ Ս․ Կղեմեսի բազիլիկայի ավերակները։ Այնտեղ գտնվում է 4-րդ դարի վաղ-քրիստոնեական ժամանակների քարանձավային եկեղեցի։ Կան նաեւ այլ լոկացիաներ, որտեղ խորհուրդ է տրվում այցելել՝ ցերեկային տապից պաշտպանվելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *