Արա Նախշքարյանի գործի շրջանակում ձերբակալվել է աղջիկ

Oragir.Newsհայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իր տնից ձերբակալվել է գյումրեցի գրող, հրապարակախոս, արցախյան պատերազմների մասնակից Արա Նախշքարյանը, ով նաև «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու էր։

Oragir.News-ի տեղեկություններով` Արա Նախշքարյանի գործի շրջանակում ձերբակալվել է աղջիկ` Մ.Մ.։ Նա տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանող է։

Հրապարակված ձայնագրության մեջ մի հատվածում խոսք է գնում այն մասին, որ Ա.Դ.-ն խնդրում է, որ իր ընկերներից մեկին տեղավորեն որպես հանձնաժողովի անդամ։ Հեռախոսազրույցի ընթացքում Ա.Ն-ն մանրամասներ է ներկայացնում, թե ինչ պայմանով են ընդգրկվում հանձնաժողովի կազմում։

Հիշեցնենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է ձերբակալվել գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը:


Անահիտ Չալիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *