Աթենքում ճամպրուկի մեջ 38-ամյա բրիտանուհու դի են հայտնաբերել. անցկացվում է հետաքննություն

Հունական ոստիկանությունը պարզում է Մեծ Բրիտանիայի 38-ամյա քաղաքացուհու մահվան հանգամանքները, որի դին այս ամիս հայտնաբերվել է Աթենքում՝ ճամպրուկի մեջ։

Ինչպես հայտնում է պետական ERT հեռուստաալիքը, կնոջ ինքնությունը հաջողվել է պարզել Ինտերպոլի տվյալների օգնությամբ։ Ենթադրվում է, որ նա Հունաստան է ժամանել Կիպրոսից հուլիսի սկզբին։

Կնոջ դին հուլիսի 18-ին հայտնաբերել է անօթևան մի մարդն Աթենքի կենտրոնում գտնվող լքված շենքում։ Նախնական տվյալներով՝ կինը մահացել է հայտնաբերվելուց հինգից յոթ օր առաջ։

Հունաստանի ոստիկանությունն առայժմ չի բացահայտում հետաքննության մանրամասները։ Աթենքում բրիտանական դեսպանատան ներկայացուցիչները նույնպես մեկնաբանություններ չեն տվել գործի առնչությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *