Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա

Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստի վրա, այս անգամ` Պենզայի մարզում։
Մարզպետ Օլեգ Մելնիչենկոն հայտնում է, որ նախնական տվյալով՝ մեկ մարդ է տուժել։

«Թշնամու անօդաչու թռչող սարքերը ահաբեկչական հարձակում են իրականացրել «Wildberries»–ի պահեստի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ տուժած, մոտ 200 աշխատակից տարհանվել է», – տելեգրամյան ալիքում գրել է Մելնիչենկոն։

Նա նշել է, որ դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ, հրշեջ հաշվարկներ, ԱԻՆ ուժեր և իրավապահ մարմինների աշխատակիցներ:

Հրշեջները պայքարում են պահեստի տարածքում բռնկված կրակի դեմ։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ–ն այս գիշեր 258 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել:

Հիշեցնենք` ուկրաինական ԱԹՍ–ներն ավելի վաղ հարվածներ էին հասցրել Եկատերինբուրգում, Կոլեդինոյում, Էլեկտրոստալում ու Կոտովսկում գտնվող լոգիստիկ կենտրոններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *