Հերթական ձերբակալությունը Գյումրիում. բերման է ենթարկվել «Հայաստան» դաշինքի շտաբ պատասխանատուն

Այսօր վաղ առավոտյան Գյումրիում իրավապահները բերման են ենթարկել խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանին։

Ձերբակալության պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն այս պահին չի հրապարակվել։ Մանրամասները ճշտվում են։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Գյումրիում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների գործողությունները հաճախակի են դարձել, ինչը քաղաքական շրջանակներում գնահատվում է որպես ընդդիմության նկատմամբ ճնշումների շարունակություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *