Շոգն ու անձրևների բացակայությունը թույլ չեն տալիս մարել Կանադայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհները․ CBC

Եղանակային պայմանները խոչընդոտում են Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարին։ Այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Տարածաշրջանում ուժեղ քամիների ուղեկցությամբ հաստատված չոր և շոգ եղանակը նպաստում է կրակի արագ տարածմանը։ Այսպես, Թոմփսոն-Նիկոլա շրջանում ներկայումս ամենախոշոր հրդեհի տարածքը մի քանի օրում 66 հազար հեկտարից հասել է մինչև 67 հազար հեկտար։ Այս հրդեհի մարմանը ներգրավված են գրեթե 160 հրշեջ, ավելի քան 70 միավոր հատուկ տեխնիկա և 19 ուղղաթիռ։

Ընդհանուր առմամբ, ներկայումս Բրիտանական Կոլումբիայում մոլեգնում է 145 անտառային հրդեհ, որոնց մարմանը ներգրավված են գրեթե 1 հազար փրկարար, հարյուրավոր միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ 162 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Ավելի քան հազար մարդ լքել է իր տները, այրվել է առնվազն 20 բնակելի տուն և այլ շինություններ։ Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *