Եղանակային պայմանները խոչընդոտում են Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարին։ Այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Տարածաշրջանում ուժեղ քամիների ուղեկցությամբ հաստատված չոր և շոգ եղանակը նպաստում է կրակի արագ տարածմանը։ Այսպես, Թոմփսոն-Նիկոլա շրջանում ներկայումս ամենախոշոր հրդեհի տարածքը մի քանի օրում 66 հազար հեկտարից հասել է մինչև 67 հազար հեկտար։ Այս հրդեհի մարմանը ներգրավված են գրեթե 160 հրշեջ, ավելի քան 70 միավոր հատուկ տեխնիկա և 19 ուղղաթիռ։
Ընդհանուր առմամբ, ներկայումս Բրիտանական Կոլումբիայում մոլեգնում է 145 անտառային հրդեհ, որոնց մարմանը ներգրավված են գրեթե 1 հազար փրկարար, հարյուրավոր միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ 162 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Ավելի քան հազար մարդ լքել է իր տները, այրվել է առնվազն 20 բնակելի տուն և այլ շինություններ։ Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել։